
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում մահացել է «Վրիժառու» ջոկատի հրամանատար, 65-ամյա Վրեժ Ղազարյանը, ով թե Հայաստանում, թե արտերկրում ավելի շատ հայտնի էր «Սարիթաղցի Վրեժ» մականվամբ։ Նա 90-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ղարաբաղյան պատերազմում, ինչի շնորհիվ էլ ժողովուրդը նրան կնքեց «Վրիժառու» մականվամբ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, նրա աճյունը հողին կհանձնվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։