Ռուբեն Մելիքյանի հրապարակումը.
«Ես անկեղծորեն երկու բան չհասկացա.
1) ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։ Եղել է փաստ՝ Վահափառի վրա հարձակում, և դրան եղել է արձագանք օրենսդրական նախաձեռնության ձևով (լավ կլիներ՝ բոլոր խմբակցությունները լինեին նախաձեռնողները)։ Ինձ մնար՝ նախագծում կներառեի նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի պահպանությունը՝ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում։
2) ինչու՞ են շատերն այս իրոք կարևոր հարցը համարում «հարցերի հարց»։ Հիմա չքվեարկեցին, հետո կքվեարկեն։ Ի՞նչ է եղե՞լ որ։ Կարելի է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով նախաձեռնել ստորագրահավաք, հավաքել 50 հազար ստորագրություն, և հանգիստ, համերաշխ ձևով նախագիծը նորից դնել ԱԺ սեղանին։ Չընդունեն՝ ևս 300 հազար ստորագրություն ու հանրաքվե»։