
Մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ պաշտոնյաներն ունեն հանրության աջակցության կարիքը, քանի որ ապրում են բացառապես իրենց սեփական աշխատավարձերի հաշվին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր տեսաուղերձին, որտեղ հայտնում է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում և քաղաքացիների մարդկային և ֆինանսական աջակցությունն է խնդրում:
«Այժմ էլ կարող եմ մանրամասնել, որ իմ պաշտոնավարման վեց և կես ամիսների ընթացքում աշխատավարձից կարողացել եմ ունենալ որոշակի խնայողություն` 1 միլիոն 900 հազար դրամ»,- ասաց նա և նշեց, որ այդ գումարը բավարար չէ, քանի որ մտադիր է երեք վարչական շրջանները ներառող ընտրատարածքում լավագույնս քարոզարշավ իրականացնել: