Նիկոլայ Պետրոսյանը ESforce Holding-ի տնօրեն է նշանակվել. news.am
Advertisement 1000 x 90

Նիկոլայ Պետրոսյանը ESforce Holding-ի տնօրեն է նշանակվել. news.am

ESforce Holding-ը (ներառված է Mail.Ru Group-ում) հայտարարել է Նիկոլայ Պետրոսյանին հոլդինգի մեդիաուղղության տնօրեն նշանակելու մասին՝ տեղեկացնում է Adindex.ru-ն։

Այդ պաշտոնում նա պետք է աշխատի մեդիաարտադրանքը և հոլդինգի կոնտենտը բարելավելու, թրաֆիքի աճը և մեդիառեսուրսների դրամայնացումը բարձրացնելու ուղղությամբ։

Նիկոլայ Պետրոսյանը կանգնած է եղել Чемпионат.com կայքի ստեղծման ակունքներում, որից հետո, որպես Adidas-ԱՊՀ PR-տնօրեն, զբաղվել է ԶԼՄ-ների հետ ընկերության կապերով, ղեկավարել է SMM-թիմը։ Այնուհետև աշխատել է bwin բուքմեյքերական ընկերությունում՝ որպես մարքեթինգի գծով տնօրեն։

ESforce Holding-ում Նիկոլայ Պետրոսյանի խնդիրը կլինի Cybersport.ru. կայքի զարգացումը։ Վերջինս իր լսարանին պատմում է այն ամենի մասին, ինչը կապված է կիբեռսպորտի և դրա էական հատկանիշների հետ՝ Dota 2, Counter-Strike-ից՝ Global Offensive և League of Legends, մինչև PUBG, Fortnite, Warface և Overwatch։ 2018թ․ կայքը ԶԼՄ-ի կարգավիճակ է ստացել։

news.am