
Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը թող ինձ հստակ ու փաստարկված բացատրի՝ ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական:
Այն պատճառո՞վ, որ ասում են՝ չի կարելի հանձնել ազատագրված տարծքները իբր խաղաղության կամ կարգավիճակի դիմաց: Դա չի բերի խաղաղության, այլ կսանձազերծի ավելի դաժան պատերազմ:
Այն պատճառո՞վ, որ ի պատասխան Ալիևի Երևանը գրավելու ասում են` պետք է հասնել Քուր-արաքսյան բնագծին, որպեսզի Երևանը դադարի ռազամճակատային քաղաք լինելուց և մենք հնարավորություն ունենաք մեր հայրենքը պաշտպանելու:
Այն պատճառո՞վ, որ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի ասում են, որ դա դաշնակցի վարք չէ:
Այն պատճառո՞վ, որ ասում են` Ռուսաստանն ինքը պիտի հոգա իր ռազամբազայի բոլոր ծախսերը և հայաստանցի հարկատուն չպիտի վճարի ռուս սպայի ծախսերը:
Այն պատճառո՞վ, որ ասում են՝ հանցագործը պիտի բանտում լինի և գողոնը պիտի վերադարձվի, իսկ հանդուրժողականությունը հանցագործի նկատմամբ հանդուրժողականություն չէ, այլ հանցակցություն է:
Այն պատճառով, որ ասում են` առանց արդարադատության չի կարող լինել արդարություն:
Այն պատճառո՞վ, որ ասում են` Արցախը Հայաստան է և վերջ: Որ չի կարելի պառակտել ազգն ու պետությունը և դա իբր դիվանագիտություն ներկայացնել:
Այն պատճառո՞վ, որ ասում են` պետք է սկսել գործընթաց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության գոնե դե յուրե վերականգնման ուղղությամբ:
Այն պատճառո՞վ, որ…»:
https://www.facebook.com/ara.papian.mv/posts/1774101922688266