Զարմանալի պատահականության այս նյութում տեղ գտնող մարդկանց մեծ մասը մասնագիտությամբ կամ դերասան է, կամ` հումորիստ։ Նրանք որոշեցին իրենց «կյանքը կապել» երաժշտության հետ և այսօր համարվում են Հայաստանի ամենապահանջված երգիչները ու երգչուհիները, որոնց հրավիրելով պատվիրատուն վստահ է, որ ազատ տեղ չի ունենալու։
Հայաստանում այս պահին այս ցուցակի առաջատարը հումորիստ, դերասան, հաղորդավար ու երգիչ Արամ MP3-ն է։ Հայաստանում չկա գեթ մի աղմկահարույց միջոցառում կամ բիզնես ինչ որ գործունեության «ծննդյան տարեդարձ», որին հրավիրված չլինի Արամը։ Ասում են, Արամը հոնորարները 30-40 րոպե երգելու համար տատանվում է 2-4 միլիոնի շրջանակներում՝ հաշվի առնելով, թե քանի անձից բաղկացած ինչ պայմաններում տեղի ունեցող միջոցառում է։ Իսկ եթե ողջ միջոցառումը հիմնված է իր անձի վրա, ապա գումարները գրեթե կրկնապատկվում են։
Երբ Արամը որոշեց միայնակ հանդես գալ վերջ դրվեց Արամ և Գարիկ դուետին (երաժշտական առումով) , Գարիկը Արամին նոր փոխարինող գտավ ի դեմս սիրված երգուչհի Սոնա Ռուբենյանի։ Գարիկի և Սոնայի բոլոր կատարումները սիրված են երիտասարդի շրջանակներում, քանի որ նրանց գործիքավորման մեխը հարազատ է հատկապես երիտասարդներին, իսկ նրանց՝ «Իմ լուսին» երգի կատարման տարբերակը շատերի կողմից սիրվեց։
Գարիկ և Սոնա դուետը նույնպես համարվում է ամենապահանջվածներից հատկապես կոորպորատիվ միջոցառումների համար։ Նրանց հոնորարների մասին տարբեր գներ է շրջանառվում։ Շշուկներ են տարածվում, որ նրանց հետ նորմալ գին պայմանավորվելը այդքան հեշտ չէ։
Դե էլ ինչ միջոցառում, ինչ համերգ առանց սիրված Երգչուհի Քրիստինե Պեպելյանի։ Պեպելյանը այն երգչուհիներից է, որ երկու օրում կարող է «լցնել» ցանկացած դահլիճ և ցանկացած միջոցառում դարձնի տոնական ու սիրված։ Նրա գրեթե բոլոր երգերին հանդիսատեսը կարող է ձայնակցել։ Պեպելյանի «ծառայությունների» գների մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում ու նա հիմնականում գնի մասին խոսում է այն ժամանակ երբ ամեն ինչ հստակ պայմավորված է։
Սարոն իր մենահամերգից հետո դարձել է ամենապահնջվածներից մեկը։ Նա նույնպես մասնակցում է շատ միջոցառումների հատկապես կորպորատիվ և ընտանեկան միջոցառումների։ Ասում են Սարոյի դեպքում գոյություն ունի հստակ գնացուցակ, որը հիմնականում քննարկման չի ենթարկվում, իսկ մենահամերգից հետո գները չեն փոխվել։
Այս ցուցակը պետք է, որ ամփոփեր Լիլիթ Հովհաննիսյանը, բայց ոչ հիմա, քանի որ այս պահին ցուցակը ամփոփում է դե ինչպես միշտ, երբեք չծերացող, երբեք իր հմայքը չկորցնող ու միշտ սիրված ու ճանաչված Թաթա Սիմոնյանը։ Թաթա Սիմոնյանին դժվար է գտնել ու հրավիրել, բայց եթե ունենում ես այդ հնարավորությունը և նրան հրավիրում ես, ապա քո միջոցառումը հաստատ ստացվել է ու ուրախ տրամադրության պակաս չի լինի։
Ժամանակները փոխվում են, ճաշակները փոխվում են ու դրան համահունչ փոխվում են լավագույն երգիչները։
Հեղինակ՝ ԿրիԾիԿ (Boomnews.am)