Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական քաղաքական դաշտը այս պահին պետք է սատարի Փաշինյանին։ Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է Փաշինյանի հայտարարությանը։ Հայտարարության մեջ ասվում է ՝ «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»։
Նման հայտարարությամբ փաստացի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դուրս է գալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի դեմ ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սկսած տարաձայնությունները գնում են ավելի շատ անձնական դաշտ։ Հիմա կոնկրետ խնդիր կա, թե որ պետության ղեկավարի ասածը կանցնի։
Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործունեություն ծավալող քաղաքական կառույցները՝ անկախ քաղաքական հայացքներից, պետք է հայտարարությամբ սատարեն Փաշինյանին, քանի որ ներքին խնդիրները չպետք է ազդեն արտաքին քաղաքականության վրա ու ոչ մի Բելառուսիա, ոչ մի Ղազախստան ու էլ չգիտեմ ով իրավունք չունի Հայաստանի ղեկավարի հետ նման տոնով խոսելու՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին ղեկավարում երկիրը։
Ժամանակին, երբ միջազգային որևէ խնդիր էր առաջանում, կամ սահմանին իրավիճակ էր լարվում նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ պետք է համախմբվել նախագահի շուրջ։ Ասեմ , որ միշտ դրան կողմ եմ եղել։ Ու հիմա էլ նման իրավիճակ է ու պետք է համախմբվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի շուրջ։ Ճիշտ կլինի, որ առաջինը հենց ՀՀԿ-ն որևէ հայտարարություն տարածի ու որպես ընդդիմադիր ուժ այդ հարցում սատարի վարչապետին։
Հիմա առավել ևս պարզ է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիման ընթացքում Լուկաշենկոյի և Նազարբաևի զոռբայությունը չի անցնելու։ Ու դա չանցկացնելու համար հայկական կողմը ամեն գնով պետք է համախմբվի»։
Հայկական քաղաքական դաշտը այս պահին պետք է սատարի Փաշինյանին։ Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել,…
Gepostet von Ashot Asatryan am Samstag, 17. November 2018