Բերդավանում միջպետական ավտոճանապարհն ավելի քան 3 ժամ փակ է. aravot.am
Advertisement 1000 x 90

Բերդավանում միջպետական ավտոճանապարհն ավելի քան 3 ժամ փակ է. aravot.am

Aravot.am-ի հետ կապ է հաստատել Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը և պարզաբանել. «Ադրբեջանում գտնվող բերդավանցի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու պահանջով միջպետական ավտոճանապարհը փակելու գործողությանը դպրոցի աշակերտների մասնակցելու պատճառով Բերդավանի դպրոցում դասեր չեն կայացել»:

Դպրոցի տնօրենը հայտնեց, որ Բերդավանի դպրոցի 1-7-րդ դասարանների աշակերտներն այսօր բոլոր դասերին մասնակցել են: Դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները 2-րդ դասաժամից հետո միացել են միջպետական ավտոճանապարհի փակման գործողությանը, քիչ անց նրանց են միացել են 8-9 դասարանների աշակերտները: Նա ասաց, որ Կարեն Ղազարյանի մայրը՝ տիկին Ասյա Բայրամյանը Բերդավանի դպրոցի 8-րդ դասարանի դասղեկն է, Ա. Ասատրյանը հայտնեց, որ ժամը 13.30-ի դրությամբ Բերդավանում միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ամբողջությամբ՝ aravot.am