Մելիք-Շահնազարյան. «Փաշինյանի գնահատականները տեղին էին և անհրաժեշտ». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մելիք-Շահնազարյան. «Փաշինյանի գնահատականները տեղին էին և անհրաժեշտ». armeniasputnik.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին։

Ըստ քաղաքագետի` Փաշինյանի գնահատականները` Լուկաշենկոյի և Նազարբարևի պահվածքի առնչությամբ, տեղին էին և անհրաժեշտ։

«Մի կողմ դնենք հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Խոսքը վերաբերում է ռազմաքաղաքական դաշինքի ներսի փակ քննարկումների, որոնց մասին Լուկաշենկոն փաստացի զեկուցում է Ադրբեջանի դեսպանին։ Սա, ըստ էության, հարված է ոչ թե հենց Հայաստանին կամ հայ–ադրբեջանական հարաբերություններին, այլ ՀԱՊԿ-ին։ Ոչ պակաս լուրջ հարված, քան մեր իշխանությունների` Յուրի Խաչատուրովին ձերբակալելու որոշումը»,- ասում է Հրանտ Մելիք Շահնազարյանը։

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։

Երեկ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է պարզաբանում պահանջել Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյից ու Նուրսուլթան Նազարբաևից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի մասին հայտարարությունների համար։

armeniasputnik.am



Նման նյութեր