Ավելի վաղ ներկայացրել ենք, թե ինչ պատմություն ունի ֆուտբոլային աշխարհը սկանդալային տեղեկություններով ցնցող Football Leaks-ը, ով է դրա հիմնադիր Ջոնը և ինչ նպատակներ է հետապնդում։
Football Leaks-ի գլխավոր զոհերից մեկը «Պարի Սեն Ժերմենն» է․ ֆուտբոլիստի մահվան առնչվող հատուկ կետ պայմանագրում, ռասայական խտրականություն, ֆինանսական խախտումներ, վարձատրություն ծափահարությունների համար․․․:
Armsport.am-ն ուսումնասիրել է փարիզյան ակումբի վերաբերյալ մեկը մյուսից ուշագրավ պատմությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը։
Նեյմարի պայմանագրի մանրամասները
2017 թվականի օգոստոսին Նեյմարի ներկայացուցիչները «Բարսելոնային» վճարեցին ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո, որը նրանց տրամադրել էր ՊՍԺ-ն։ Տրանսֆերը դարձավ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ և շատերին հարստացրեց։ Միայն Նեյմար ավագը և Պինի Զախավին ստացան 10,7 միլիոն եվրո․ նրանցից առաջինը որդուն համոզել էր տեղափոխվել Փարիզ, իսկ երկրորդը գումար է ստանում, քանի որ Նեյմարին համոզում է չհեռանալ Փարիզից։ 8,7 միլիոն եվրոյով էլ հարստացավ Նեյմարի առաջին ակումբը՝ «Սանթոսը»։
Ընդհանուր առմամբ Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ-ի համար արժեցել է 252 միլիոն եվրո՝ չհաշված ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը։
4,5 միլիոն եվրո էթիկետի 10 կանոններին հետևելու համար
«Բարսելոնան» ՊՍԺ-ի կողմից վտանգ չի զգացել։ Ի՞նչ վտանգի մասին է խոսքը, եթե ֆուտբոլիստը 2016 թվականին էր 5 տարով երկարաձգել կատալոնական ակումբի հետ պայմանագիրը, որով սահմանվել էր 222 միլիոն եվրո հրաժարագին։ Տրանսֆերի համար նման գումար վճարելը խելագարություն էր թվում, բայց խելագարը գտնվեց։
ՊՍԺ-ն Նեյմարի հետ բանակցությունները սկսել է հուլիսի 19-ին, իսկ օգոստոսի 1-ին համաձայնություն է ձեռք բերել։ Նեյմարը միանգամից նշել է այն գումարը, որը ցանկանում է ստանալ՝ չհաշված հարկերը և ապահովագրության գումարը։
Ամբողջությամբ՝ armsport.am