
Գերմանացի ավտոարշավորդուհի Սոֆիա Ֆլերշը լուրջ վթարի հեղինակ է դարձել Մակաոյում ընթացող Ֆորմուլա 3-ի Գրան պրիի ընթացքում։ 17-ամյա ավտոարշավորդուհին դուրս է եկել մրցուղուց՝ այլ բոլիդների բախվելուց հետո և մխրճվել է երկաթե պատնեշի մեջ։ Ֆլերշը հոսպիտալացվել է։ Ավտոարշավորդուհու մոտ ողնաշարի կոտրվածք է ախտորոշվել։ Նա գիտակից է և վաղը կվիրահատվի։ Տուժածների թվում են նաև ավտոարշավորդուհի Շո Ցուբոյան, մեկ մարշալ և երկու լուսանկարիչ։ Բոլոր տուժածները գիտակից են և ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը։