Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցուցակները հրապարակելուց հետո ՖԲ-ում հերթական անիմաստ աժիոտաժը բարձրացավ: Ես ճիշտն ասած շատ ավելի հանգիստ եմ վերաբերում այդ ամենին, թեև մինչև դեկդեմբերի 9-ը անպայման կգրեմ թե ում և ինչու համար կուզենամ տեսնել ԱԺ-ում: Սկսենք նրանցից, ում կուզենայի տեսնել, բայց հաստատ չեմ տեսնի, այն պարզ պատճառով, որ նրանք պարզապես չեն մասնակցում այս ընտրություններին
Թևան Պողոսյան
Հրանտ Բագրատյան
Գուրգեն Արսենյան
Անուշ Սեդրակյան
Լևոն Զուրաբյան
Արմեն Մարտիրոսյան
Վահե Հովհաննիսյան
Էլինար Վարդանյան
Նրանք բոլորը իրենց ոլորտների լրջագույն մասնագետներ են և արդեն առիթ ունեցել են ապացուցել իրենց արդյունավետությունը ԱԺ-ում (բացառությամբ Անուշ Սեդրակյանի):
Այս ցուցակին ես կավելացնեի՝
Լևոն Մարգարյանին
Ալեն Ղևոնդյանին
Բաբկեն Պիպոյանին
Արթուր Ղազինյանին
ու ևս մի քանի անձանց, որոնք ոչ միայն իրենց ոլորտների կայացած և լուրջ մասնագետներ են, այլև ադեկվատ են և բավականին երիտասարդ տարիքում հասցրել են գրավել շրջապատի և հասարակության համակրանքը:
Եվ ես հույս ունեմ, որ այս մարդիկ չեն անտեսվի գործադիր մարմինները ձևավորելու ժամանակ
Հ.Գ. Թող ինձ ներեն բոլոր այն տղերքը, ում աննունները չեմ նշել»:
Ցուցակները հրապարակելուց հետո ՖԲ-ում հերթական անիմաստ աժիոտաժը բարձրացավ: Ես ճիշտն ասած շատ ավելի հանգիստ եմ վերաբերում…
Gepostet von Քոչարյան Կարեն am Montag, 19. November 2018