Հրանտ Բագրատյան. «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ»
Advertisement 1000 x 90

Հրանտ Բագրատյան. «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ»

ՀՀ նախկին Վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։

Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս.Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի, Նախագահ Արմեն Սարգսյանի դերը։

Սա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ։ Չէր խանգարի, որ նա հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին և հաշիվ տար, թե ի՞նչ է արել խնդրի հայատանանպաստ կարգավորման համար։

Ա.Սարգսյանն ունիկալ հատկություն ունի. իր պաշտոնը սեփական հարմարավետությանը և բարեկեցությանը ծառայեցնելու համար։

Որտեղ որ աշխատել է ծաղկել է, բայց ՀՀ-ն վատ հարաբերություններ է ունեցել այդ երկրի հետ (օրինակ, Միացյալ Թագավորությունը)։

Նազարբաևի աղջկա կամ արքայազն Չառլզի հետ հանդիպելու պատրվակով նա միջոցներ էր հավաքագրում։ Այստեղ-այնտեղ գլուխ էր գովում Նազարբաևի ընտանիքի հետ գործարար կապերի մասին։ Ինչո՞վ էր այս ամենն ավարտվում։ Չառլզը ապրիլի 24-ին մասնակցում էր Հելլեսպոնտի 10-ամյակին (թուրքերն այստեղ ջախջախել են անգլիացիներին և այլոց), Նազարբաևը Ալիևից ու Էրդողանից ավելի թույն ձևով Հայաստան է հայհոյում ամենուր»։