Կաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Կաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Ով ուզում է «քյար» ունենա, պետական պաշտոնյա չպետք է աշխատի, այսօր Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետական պաշտոնյայի առաքելությունը ծառայելն է։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ պետական պաշտոնյայի աշխատավարձերը պետք է բարձրանան, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրա աշխատանքի արդյունքում երկրի եկամուտները կբարձրանան։

«Հեղափոխության նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունը աշխատանքի քաջալերումն է։ Մենք մարդկանց պետք է օգնենք, աջակցենք, որ հուսահատության, ուրիշի ողորմածության կարիքն ունեցողի հոգեբանություն Հայաստանում չլինի։

Հայաստանը պետք է լինի հնարավորությունների երկիր։ Այսօր մարդիկ ամեն ինչի հնարավորություն ունեն, ընդհուպ՝ պատգամավոր ընտրվելու, բիզնես դնելու», – հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ խիստ են պայքարելու ու կաշառք վերցրած ցանկացած մարդու «հատ-հատ» բռնելու են։

«Հետո թող չգնան հարազատներով ճամփա փակեն։ Ինչ ուզում են, թող անեն, ներում-բեկում չկա։ Էն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահած ծառայությունը օգտագործում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդիկանց։ Հույս ունեմ՝ այս ուղերձը լուրջ կընկալվի», – նշեց Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Փաշինյանը։



Նման նյութեր