
Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Համառոտ ուղեցույց ՊԵԿ-ի նախագծերի դեմ», մեջբերելով Սրանույշ Դվոյանի հետևյալ գրառումը.
«Ամռանը Իսպահանում էի: Ջուղայի մատենադարանի պատասխանատուն` Թովման, ջուղայեցիների մասին մի պատմություն պատմեց, երբ տպավորված դուրս էի եկել թանգարանի ցուցադրությունից:
Իսկ տպավորվել էի, որովհետև բավականին շլացուցիչ էին Շահ Աբասի և հաջորդների հրովարտակները, որով Շահը և հաջորդներից շատերը պարբերաբար թեթևացրել էին հայ ազգաբնակչությունից գանձվող հարկերը:
Թովման պատմեց լեգենդանման մի բան. պարսիկ հարկահանները պարբերաբար գալիս ու հարկում են ջուղայեցի հասարակ հայերին (խոսքը խոջաների մասին չէ): Սրանք էլ արդեն ճարահատ, քանի որ էլ ոչինչ չունեն տալու, աղաչում-պաղատում, երդվում-համոզում են, որ էլ ոչինչ չունեն տալու:
Վերջիններս չեն հավատում, ասելով, որ խորամանկ հայեր եք, մի բան կունենաք: Երբ շատ են ճարահատվում թշվառ հայերը, դուրս են գալիս փողոց, սկսում երգել, անկապ գոռգոռալ ու թռվռալ: Հարկահավաքները մտածում են անհույս գժեր են, հեռանում են»: