Ստյոպա Սաֆարյան. «Իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից, ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը.

1. կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ,

2. իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով,

3. կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ ու հնարավորություններ ստեղծելու, այլ եղածը վտանգի տակ դնելու ճանապարհով:

Այս ամենով հանդերձ, իշող ուժը խաթարում է պետության շուրջ հանրային պայմանագրի բովանդակությունը, դրա սոցիալական, քաղաքական արադարության սկզբունքը: Հասարակությունները պետություն ստեղծում են, որպեսզի ներքին ու արտաքին քաղաքականությունների միջոցով ու պետական ու տեղական իշխանությունների կողմից իրենց մատուցվեն սոցիալականից մինչև անվտանգային ու պաշտպանական լավագույն ծառայությունները:

Պետության կողմից իր գործառույթների պատշաճ կատարման ձախողման արդյունքում խոպանի ինստիտուտը սոցիալական-տնտեսական ոլորտում մի բան էլ ավել իր վրա է վերցրել պետության բեռի զգալի հատվածը՝ ի դեմս բյուջեին հավասար երկիր ուղարկվող մասնավոր տրանսֆերտների, թեպետ պետություն ստեղծելու հիմնական պայմանագրով նա այդ պատասխանատվությունն էլ չունի ու կարող էր չունենալ:

Այժմ պետությունը նրան ասում է՝ ավելացրա քո բեռը: Սա պետության շուրջ հայ հասարակության կնքած քաղաքական պայմանագրի սոցիալական ու այլ տեսակի արդարության սկզբունքի խեղում է, պետության կողմից փախուստ իր պայմանագրային պատասխանատվությունից ու պարտավորություններից: Սրա հետևանքն արդեն տեսանելի դիսկուրսն է այսպիսի փիլիսոփայությամբ, անարդարությամբ պետություն ունենալու նպատակահարմարության, մնալ-գնալու շուրջ:

Հիշեցնեմ, որ իշխող քաղաքական ուժի անվանումն էլ Քաղաքացիական պայմանագիր է:

Մի արեք նման բան: Սա ուղղակի պետության սիտուացիոն ու անհեռանկար կառավարման դրսևորում է ու ոչ մի խնդիր չի լուծելու, այն դեպքում երբ ճանապարհը ստրատեգիական ու պրոֆեսիոնալ կառավարումն է, որի համար սկսում են երկրի տեսալականի, տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգերի ու դրանց ճանապարհային քարտեզների ընդունումից: Իսկ այս փիլիսոփայությամբ ոչ միայն իշխանությունը, այլ երկիրը հեռու չի գնա»:



Նման նյութեր