
Nike ընկերությունը ստեղծել է մի քանի ակումբների խաղաշապիկներ ամերիկյան ֆուտբոլի ոճով: Ներկայացվել են «Չելսիի» (Էդեն Ազարի անվամբ), «Տոտենհեմի» (Հարի Քեյնի անվամբ) և «Բարսելոնայի» (Ֆիլիպե Կոուտինյոյի անվամբ) խաղաշապիկները: Սահմանափակ քանակությամբ արտադրված խաղաշապիկների ստեղծման համար հիմնականում օգտագործվել են ակումբի ավանդական գույները: