Եռօրյա աշխատանքից հետո Ֆրանսիայում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը: Հանգանակվել է 1 մլն 242 հազար եվրո գումար: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկումը:
Անցած տարվա համեմատ այս տարի մարաթոնից ստացված հասույթը ավելացել է 2 տոկոսով: Հանգանակված 1 մլն 242 հազար եվրոն կծախսվի Արցախում արևային կայանների կառուցման, Տավուշում գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև սիրիահայերի աջակցության ծրագրերի վրա: