
Ազգային ժողովի ընտրությունները վնասում են բիզնեսին։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել թվային մարքեթինգի, մեդիա և սոցցանցերի մոնիթորինգի փորձագետ Տարոն Պապիկյանը։
«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է, 1500-ից ավել պատգամավորներ իրենց ֆեյսբուքյան էջերով օգտվելու են գովազդային ծառաթյունից, շատ հաճախ անգիտակցորեն շատ մեծ գումարներ ծախսելով 24 ժամերի ընթացքում, ինչը ըստ գովազդային ալգորիթմի կհանգեցնի գովազդի թանկացմանը»,- գրել է Պապիկյանը: