Լալա Մանուկյանի ֆեյսբուքյան անդրադարձը news.am կայքի հրապարակմանը.
35-40 աշակերտ ունեցող դասարաններ կան։
Դուք դասարանի աշակերտների քանակը վերանայեք։
Պարապ գործ ա, երբ ուսուցիչը մտնում է 35-40 հոգանոց դասարան ու անիմաստ փորձեր ա անում գիտելիք փոխանցել, ստուգել և այլն։
Մինչև ներկա-բացակա անես, դասը կավարտվի։
Հեռավոր գյուղերում մի ուսուցիչը համ քիմիա է պարապում, համ անգլերեն, համ նկարչություն։ Նորմալ վարձատրեք, թող մասնագետները իմաստ տեսնեն գնալ գյուղեր, նորմալ պարապունքներ անեն։
Առաջ մատների արանքով է նայվել կրթությանը ու հիմա էլ աչքիս ուսուցիչներին կրճատելու պատրվակով ունենալու ենք 50 աշակերտ ունեցող դասարաններ, իսկ գյուղերի դպրոցները դատարկվելու են, որովհետև շատ ծնողներ հասկանում են, որ ֆիզիկայի ուսուցիչը ասենք կենսաբանություն պարապելու ոչ իրավունք ունի, ոչ էլ գիտելիք։
Մի քանի գրառում ունեմ էն մասին, որ երբ երեխան դառնում է դպրոցահասակ, ծնողները գյուղից տեղափոխվում են քաղաք, որպեսզի երեխան նորմալ կրթություն ստանա։
Ստացվում ա, որ վատ կրթական համակարգը նպաստում ա սահմանապահ ու հեռավոր գյուղերի դատարկմանը, ես դրանում ավելի քան վստահ եմ։
Դուք սրա մասին խոսեք։