Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումներից. «ՍՏՈՒՅԳ ԹՎԱԳՐՎԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԽԱՉՔԱՐԸ` 866 Թ. (Արցախ, Վաղուհաս գյուղ, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում).
Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք:
Իր հնությամբ 2-րդ տեղում է Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիի 876 թ. խաչքարը (այժմ փոխադրված Վեդի քաղաք):
ՅԻԵ (876):
Առաջինի մասին տեղեկություն և լուսանկար կարող եք գտնել «Հայաստան» ալբոմում (Երևան, 2014, էջ 435), իսկ երկրորդի մասին «Արարատ» շրջանային թերթում (1986, հմր. 151; նաև` «Էջմիածին» ամսագիր, 1987, հմր. Ե-Զ):
Այսպիսով, Գառնիում գտնվող Կատրամիդե թագուհու 879 թ. կերտված խաչքարը ստույգ թվագրվածների մեջ ներկա դրությամբ միայն 3-րդ տեղում է»: