«Հայաստանի Կենտրոնական բանկը և մասնավոր բանկերի ներկայացուցիչները պետք է հրապարակավ պարզաբանեն իրանահայերի ու, առհասարակ, իրանական ծագում ունեցող գումարների արգելափակման կամ սառեցման վերաբերյալ լուրերը: Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա բացատրություններ պետք է տրվեն, թե որ միջազգային իրավասու ատյանի կարգադրությամբ ու ՀՀ ազգային իրավական որ ակտերի հիման վրա են դիմել այդ քայլին»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Արցախի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:
https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/1373554489446905






