
Նեպալը և Հնդկաստանը դարձել են աղտոտված օդի ամանաբաձր խտությամբ երկրները: Այդ մասին հաղորդվում է այն հետազոտության մեջ, որը կատարել է Չիկագոյի համալսարանի էներգետիկական քաղաքականության ինստիտուտը: Հետազոտության տվյալներով՝ այդ երկրներում օդի աղտոտվածությունը տեղի բնակիչների կյանքի տևողությունը կրճատում է մոտավորապես չորս տարով:
Ըստ որում Հնդկաստանի Բիհարի, Ութար Փրադեշի նահանգներում աղտոտվածության աստիճանն էլ ավելի բարձր է, այնտեղ կյանքի տևողությունը 6 տարով պակաս է այն տևողության համեմատությամբ, որը կարող էր լինել, եթե կատարվեին օդի մաքրության պահպանման այն պայմանները, որոնք առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հետազոտության մեջ նշված է, որ աշխարհում մոտավորապես 5,5 միլիարդ մարդ բնակվում է այն տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը գերազանցում է ԱՀԿ-ի նորմաները: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Ասիան ռեկորդակիր է այդ ցուցանիշով: