Մեկ մարդ է զոհվել, ևս ավելի քան 40-ը՝ վիրավորվել Կատալոնիայում (Իսպանիա) տեղի ունեցած երկաթուղային աղետի հետևանքով: Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Նոյեմբերի 20-ի առավոտյան Վակարիսես մունիցիպալիտետի շրջանում, որը 40 կիլոմետր է հեռու Բարսելոնայից, Տարասա և Մանրեսա քաղաքների միջև ռելսերից դուրս է ընկել մարդատար գնացքը: Պատճառը հորդառատ անձրևների առաջացրած սողանքն էր, որոնք վերջին օրերին տեղում էին Կատալոնիայում: Ինչպես Twitter-ում հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը, ընդամենը վագոններում եղել է 131 մարդ: Նրանցից մեկը զոհվել է, երեք հոգի միջին աստիճանի ծանրության վերքեր են ստացել, 41-ը՝ թեթև վնասվածքներ: 86 մարդ չի տուժել: