«Սա ուղղակի դատավճիռ է». Գագիկ Մինասյանը քննադատում է Փաշինյանի կառավարությանն ու իր բերած բյուջեն. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Սա ուղղակի դատավճիռ է». Գագիկ Մինասյանը քննադատում է Փաշինյանի կառավարությանն ու իր բերած բյուջեն. aravot.am

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով վաղը ԱԺ լիագումար նիստում քննարկվելիք պետբյուջեի նախագծի մասին՝ ասաց, որ կառավարության գործունեության ծրագրում հեղափոխական աճեր էին խոստանում բոլոր ոլորտներում՝ ներդրումների աճ, տնտեսական աճ, արտահանման աճ, սակայն բյուջեի նախագծով պարզվեց, որ այդ հեղափոխական աճերից ու խոստումներից որևէ բան չի մնացել: Կառավարությունն առերեսվեց այն խնդիրների հետ, որ կանգնած էր իրենց առաջ.

«Պատահական չէ, որ վարչապետը քննարկումներից առաջ ասաց, որ բյուջեի նախագիծը հեղափոխական չի, իներցիոն է, սակայն դա էլ ճիշտ գնահատական չի: Բյուջեի նախագիծը բնավ էլ իներցիոն չի, ռեգրեսիվ է, հետընթաց է բոլոր ուղղություններով: Եթե 2017-ին 7.5 տոկոսի տնտեսական աճ է, այս տարի 6,5 տոկոս տնտեսական աճ, եկող տարվա համար՝ 4,9, ակնհայտ նվազում է: Տնտեսական աճն էլ էապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք առաջին 3 ամիսների ընթացքում բարձր տնտեսական աճի ցուցանիշ ենք ունեցել: Դա է պատճառը, որ այս տարի կավարտենք 6,5 տոկոս տնտեսական աճով: Կապիտալ ներդրումների բնագավառում աճի տեմպերի նվազեցումը խոսում է այն մասին, որ դուք ապագա տարիներին տնտեսական աճ, պաշտպանության բնագավառում ներդրումների ավելացում, սոցիալական բնագավառում ներդրումների ավելացում չեք կարող ակնկալել: Ամբողջ տարվա համար ակնկալվում է ավելի քան 2 անգամ պակաս կապիտալ ներդրումներ: Այս տարվա առաջին կեսին 76.1 տոկոս էր, մյուս տարվա առաջին կեսին ակնկալվում է ծիծաղելի աճ՝ 6,1 տոկոս: Սպառման իրական աճը 2017-ին 9.6 տոկոս, այս տարի սպասվում է կտրուկ անկում՝ 5,4 տոկոս և եկող տարի անկումը շարունակվում է՝ 5 տոկոս: Ապրանքների արտահանման աճը նույնպես անկում է ապրել:

Ամբողջությամբ՝ aravot.am