Կանադայում շրջանառության մեջ են դրվել 10 դոլար անվանական արժեքով եզակի ուղղահայաց թղթադրամներ՝ Վիոլա Դեսմոնդի (1914 – 1965)՝ Կանադայում առաջին կնոջ պատկերով, որը պայքարել է հանուն երկրի թխամորթ բնակչության իրավունքների: Այդ մասին ասված է Կանադայի բանկի կայքում:
Canada’s new $10 bill featuring civil rights heroine Viola Desmond goes into circulation today… and it’s fantastic. I’m going to proudly celebrate her dignity and courage while spending my first $10 at a small local business. #cdnpoli
Photo by Darren Calabrese/Canadian Press pic.twitter.com/KQsrspmFoV
— Meanwhile in Canada (@MeanwhileinCana) November 19, 2018
«Կանադայի բանկն այսօր (նոյեմբերի 19-ին) թողարկեց 10 դոլար անվանական արժեքով ուղղահայաց թղթադրամ՝ վրան հանուն սոցիալական արդարության պայքարի լեգենդ Վիոլա Դեսմոնդի պատկերով»,- նշված է կայքում: Գերատեսչությոնում հավելել են, որ նոր թղթադրամը շրջանառության մեջ դնելու հանդիսավոր արարողությունը կայացել է Վինիպեգում (Մանիտոբայի նահանգ) Կանադայի մարդու իրավունքների թանգարանում:
Կանադայի բանկում նշել են, որ երկրի բնակիչները կարող են «տասանոցը» տեսնել արդեն շատ շուտով՝ մեկ – երկու շաբաթվա ընթացքում: Ֆինանսների նախարար Ուիլյամ Մոռնոն ճշտել է, որ Դեսմոնդի նկարը ժամանակի ընթացքում այդ անվանական արժեքով թղթադրամի վրա կփոխարինի Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մակդոնալդին (1815 – 1891): Նրա դիմանկարը «կտեղափոխեն» ավելի բարձր արժեքի թղթադրամի վրա: