Մենք բոլորս ընդունակություններ ունենք, տարբերությունն այն է, թե ինչպես ենք օգտագործում դրանք:
Եթե սիրտ ունես, ապա սիրիր ինչ-որ մեկին, իսկ եթե մեծ սիրտ ունես, ապա սիրիր բոլորին:
Երաժշտությունն ինքն իրենով մի աշխարհ է այնպիսի լեզվով, որը բոլորս ենք հասկանում:
Եթե մարդ չի կարողանում «օգտագործել» աչքերը, դեռ չի նշանակում, որ չի կարողանում տեսնել:
Այն Աստվածն, ում ես ծառայում եմ, ասում է, որ անհնարին բառն անընդունելի է:
Ատելությունը գիտի, որ սերն է իր բուժումը:
Չես կարող կյանքդ կառուցել այլ մարդկանց սպասելիքները հիմք դարձնելով:
Վախն է քնեցնում երազները:
Երաժշտությունը կարող է սահմանել մեր մտահորիզոնը: Իսկ իմ միտքն ուզում է տեսնել մինչև անվերջություն:
Ժամանակը երկար է, բայց կյանքը՝ կարճ:
Մարդիկ կարող են մտերմությունը շփոթել սիրո հետ:
Տարբեր մարդկանց միտքը տարբեր տարիքում է հասունանում:
Այսօրվա աշխարհին ավելի շատ սեր է հարկավոր:
Իսկ գիտեի՞ք, որ իրական սերը ոչինչ հաշվի չի առնում: