Գոհաբանության օրվա առթիվ ԱՄՆ-ը 10 հազար հնդկահավ Է ուղարկել արտասահմանում ծառայող իր զինվորականներին
Advertisement 1000 x 90

Գոհաբանության օրվա առթիվ ԱՄՆ-ը 10 հազար հնդկահավ Է ուղարկել արտասահմանում ծառայող իր զինվորականներին

Արտասահմանում ծառայող ամերիկացի զինվորականներն ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել Գոհաբանության օրվա առթիվ, որը նշվում Է նոյեմբերի 22-ին: Ինչպես ասված Է պաշտպանության նախարարության՝ հրապարակված հայտարարության մեջ, կառավարությունը գրեթե 10 հազար հնդկահավ Է ուղարկել, որպեսզի զինվորականներին շնորհակալություն հայտնի իրենց ծառայության համար:

«Մեր պարտքն Է՝ երախտագիտություն հայտնել, նրանց տրամադրել ամենալավ ճաշը, որը կարող Է առաջարկել մեր երկիրը»,- ընդգծված Է հայտարարության մեջ: Կկազմակերպվի ավելի քան 270 տոնական երեկույթ, այդ թվում՝ Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: «Զինվորների աջակցման անձնակազմը մարդկանց մի ամբողջ խումբ Է, որը հպարտանում Է, որ յուրաքանչյուր Գոհաբանության օր ամերիկացի զինծառայողները կարող են տոնական ճաշ վայելել»,- ասված Է հայտարարության մեջ: Պենտագոնը գլխավոր կերակրատեսակի հետ լրացուցիչ զինծառյողներին Է ուղարկել շուրջ 35 տոննա տավարի միս, 9 տոննա խոզապուխտ, 7 տոննա քաղցր կարտոֆիլ, 30 տոննա մանր ծովախեցգետին, 36 տոնա կարկանդակ, 8 տոննա տորթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: