Պարոն Փաշինյան, update արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար. Սարգիս Գրիգորյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարոն Փաշինյան, update արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար. Սարգիս Գրիգորյան

Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում  լուսանկար է հրապարակել գրելով հետևյալը. «Նոյեմբերի 24-ի քայլելու մասին… Պ-ն Փաշինյան, ես որպես ՀՀ քաղաքացի ԻՄ ՔԱՅԼՆ արդեն արել եմ (ընտանիքով) ու շատ լուրջ եմ արել: Կարծում եմ մնացած բոլոր քայլերն արդեն Ձեր և Ձեր ձևավորած թիմի հետ պիտի անեք… Ես ֆիտնեսի կարիք չունեմ` իմ անձնական մարզիչն իր գործը պրոֆեսիոնալ կատարում է… Հաջողություն եմ մաղթում քայլարշավին ու ակնկալում, որ բացի քայլելուց, Հայաստանի Հպարտ քաղաքացիները նաև կլինեն արժանի այդ հպարտությանը…

P.S. Պ-ն Փաշինյան, update արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար և նաև ի շահ ՀՀ ապագայի…»: