Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ահարոնյան 1/7, 1/8 և 1/9 հասցեներում կառուցվող շենքերում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարաններ ձեռք բերած շահառուների և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի միջև հիփոթեքային վարկավորման պայմանագրեր կնքելու վերջնաժամկետը 2018թ. դեկտեմբերի 21-ն է:
2018թ. դեկտեմբերի 22-ի դրությամբ հիփոթեքային վարկավորման պայմանագրեր չկնքած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է և ազատված բնակֆոնդը հատկացվելու է բնակարանի կարիքավորների հերթացուցակում հաշվառված մյուս դիմումատուներին: