Հայաստանում երեկ նշում էին հայկական դրամի և բանկային աշխատողի օրը:
Այս ամսաթիվը պատահաբար չէ ընտրված. հենց այս օրը քառորդ դար առաջ, 1993 թվականի նոյեմբերի 22-ին, Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը՝ հայկական դրամը: Դրամի ճակատագիրն այս դժվար տարիների ընթացքում քննարկում ու փորձում էին հասկանալ տարբեր մակարդակներում: Այս հոբելյանական օրվան նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել:
Հանդիսավոր միջոցառումներին մասնակցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Դրամի «մեծարման» ժամանակագրությանը կարելի է հետևել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում: