
«Բավարիան» անդրադարձել է «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային, ով նոյեմբերի 22-ին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Եղել է դեպք, երբ դու կոտրել ես մեր սրտերը, սակայն մենք, միևնույն է, ցանկանում ենք շնորհավորել քեզ: Դու հրաշալի կարիերա ես ունեցել: Մաղթում ենք քեզ ամենայն բարիք»,- գրված է «Բավարիայի» պաշտոնական էջում: