Երեկ՝ նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճամապարհի 1-ին կմ-ի հատվածում՝ գազալցակայանի մոտ, բախվել են Honda մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 61 RP 061 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Honda-ն վարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված է նշված դատարանի հաշվեկշռում:
Նա չի տուժել, իսկ վթարի մեղավորն էլ եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գազոնի հատվածով ու բախվել դեպի Արմավիր ընթացող Հ. Սարգսյանի ավտոմեքենային:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: