Մոսկվայում ձերբակալել են տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Հայաստանի 25-ամյա քաղաքացուն
Advertisement 1000 x 90

Մոսկվայում ձերբակալել են տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Հայաստանի 25-ամյա քաղաքացուն

Մոսկվայում ձերբակալել են Հայաստանի 25-ամյա քաղաքացուն, որին կասկածում են տաքսու 55-ամյա վարորդի սպանության մեջ:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի՝ Տվերի մարզի վարչության տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Հայաստանի 25-ամյա քաղաքացին, որը բնակվում է Մոսկվայում, գնացքով ժամանել է Տվերի մարզի Կոնակովսկի շրջան, որտեղ տաքսի է նստել:

Ուղևորության ժամանակ վարորդն ու ուղևորը վիճաբանել են, ինչի արդյունքում ուղևորն ատրճանակից կրակել է վարորդի գլխին:

Կատարվածից հետո երիտասարդը թաքնվել է հանցագործության վայրից: Վարորդի սպանությունը մեկ տարուց ավելի չէր բացահայտվել:

Ներկա պահին կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքի տակ առնելը:

«Փաստ»