«Տղերք, տեսնո՞ւմ եք՝ ձեր պլակատի վրա միայն ով է. էս մարդու շվաքի տակ կտրիճ Դավո մի խաղացեք». «Անկախ Հայաստան»
Advertisement 1000 x 90

«Տղերք, տեսնո՞ւմ եք՝ ձեր պլակատի վրա միայն ով է. էս մարդու շվաքի տակ կտրիճ Դավո մի խաղացեք». «Անկախ Հայաստան»

Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է. «Երկար ստատուս այս նկարի մասին, որը վերաբերվում է բոլոր ՔՊ-ականներին

Չեմ ուզում անդրադառնամ, թե էս պլակատը ճիշտ ժամանակի՞ն է կպցրած, թե՞ սխալ, դա թող կուսակցությունները մտածեն։

Հիմա ուզում եմ խոսքս ուղղել բոլոր ՔՊ-ականներին

Տղերք, տեսնում եք՝ ձեր պլակատի վրա միայն ով է։ Ըհը շատ լավ է։ Հիշում եք, որ արդեն մի քանի ամիս է՝ ասում եմ, որ էս մարդու շվաքի տակ կտրիճ Դավո մի խաղացեք, հիշում եք, որ ասում էի, որ պետք չի մեծ-մեծ խոսել, քանի որ առանց Նիկոլ դուք ոչ մեկդ 1,5 ձայն չեք հավաքի։

Հիշում եք, չէ՞։ Ըհը, էս նկարը դրա պատասխանն է։ Նկար, որը լինելուա քարոզարշավի սիմվոլը։ Ոչ մեկդ 8 ամսվա մեջ չկարողացաք գոնե էնքան սիրված կամ հարգված լինել, որ էս նկարի մեջ ձեր տեղը ունենաք, ոչ մեկդ ձեր ներկայության հաստատ «չեք զարդարի» ես նկարը։

Էս մարդնա ձեր միակ շանսը, էս մարդնա ձեր միակ հույս ու հավատը ու էս պլակատը գոնե տեսնելուց հետո մի քիչ համեստացեք, մի քիչ չափի մեջ խոսեք ու միշտ հիշեք, որ առանց Նիկոլ դուք չկաք ու ոչ մեկդ էլ 8 ամսում անհատականություն չեք եղել ու դժվար էլ դառնաք։ ։

Ու երբ ինչ-որ տեղ գովում եք, թե դուք հազարավոր ձայներ ու ընտրողներ ունեք, հիշեք, որ դա դուք չեք, դա էս նկարն ա ու էս նկարի մեջի մարդը։
Հեքիաթ չպատմեք, որ վարչապետը ինքնա, դրա համար էլ իրա նկարնա, քանի որ վստահ եմ, որ Նիկոլը կուզեր նենց մարդ ունենար կողքին, որ իրա հետ նկար դներ ու իրեն դա օգներ։

Հիշեք, դուք չկաք, կա էս մարդը ու իր անունի ու շվաքի տակ ապրողները, մի քիչ համեստ պահեք ձեզ ու ամեն անգամ երբ աստղայիններդ տանում է, նայեք այս նկարին»։

Երկար ստատուս այս նկարի մասին, որը վերաբերվում է բոլոր ՔՊ-ականներինՉեմ ուզում անդրադառնամ, թե էս պլակատը ճիշտ…

Gepostet von Ankakh Hayastan am Freitag, 23. November 2018



Նման նյութեր