«Հայց» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, հանրային կապերի պատասխանատու Թամար Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Տավուշի մարզի սահմանապահ Վազաշեն գյուղի դպրոցի վրա: Այն չի ջեռուցվում, մի քանի դասարան տաքացվում է փայտի վառարաններով, միջանցքներում, դահլիճներում սառնամանիք է: 21-րդ դարի հայաստանյան այս դպրոցն ինձ հիշեցնում է 90-ականների երևանյան մեր դպրոցները, ուր նույն վիճակն էր՝ հայտնի պատճառներով:
Որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ քայլեր ձեռնարկել այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Վազաշենի դպրոցականների ուսումնական պրոցեսն առանց այդ էլ առանց ցնցումների չի անցնում, քանի որ դպրոցը գտնվում է թշնամու ուղիղ կրակի տակ: Եկեք գոնե մնացած առումներով թեթևացնենք նրանց դպրոցական կյանքը: Հուսով եմ, որ Ձեր արձագանքը չի ուշանա»: