Հայտնի է ռուսական ամենաթանկարժեք ընկերությունը
Advertisement 1000 x 90

Հայտնի է ռուսական ամենաթանկարժեք ընկերությունը

«Սբերբանկը» դարձել է Մոսկվայի ֆոնդային բորսայի կապիտալիզացիայով ռուսական ամենաթանկարժեք ընկերությունը: Այսպիսով՝ Մոսկվայի բորսայի փակման պահին վարկային կազմակերպության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը հասել է 4 տրիլիոն 435.4 միլիարդ ռուբլու, վկայում են առևտրային հարթակի տվյալները:

Արդյունքում, «Սբերբանկը» շրջանցել է «Ռոսնեֆտին», որի կապիտալացումը կազմել է 4 տրիլիոն 364.9 մլրդ ռուբլի: Ռուսական խոշորագույն բանկն այս տարվա օգոստոսին կապիտալիզացիայով զիջել էր «Ռոսնեֆտին»: «Սբերբանկի» բաժնետոմսերը նվազել էին ԱՄՆ-ի հերթական պատժամիջոցների վերաբերյալ մտավախությունների ֆոնին, իսկ «Ռոսնեֆտի» գներն ամրապնդվել էին նավթի գների բարձրացման արդյունքում:

Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին «Սբերբանկից» հեռացվել է 14,174 աշխատակից: Անձնակազմի թիվը կրճատվել է 4.6 տոկոսով` կազմելով 296.1 հազար մարդ:

2025 թվականին «Սբերբանկի» ղեկավար Հերման Գրեֆը մտադիր է անձնակազմի թիվը կիսով չափ կրճատել:

finagent.am



Նման նյութեր