Ջորջ Քարլինի ուղերձը՝ գրված կնոջ մահվանից հետո
Advertisement 1000 x 90

Ջորջ Քարլինի ուղերձը՝ գրված կնոջ մահվանից հետո

70-80-ական թթ. հայտնի հումորիստ Ջորջ Քարլինը գրեց այս անհավանական ուղերձը, որը տեղին է հիշել նաև այսօր։

Մեր ժամանակների պարադոքսն այն է, որ մենք ունենք բարձր կառույցներ, սակայն ցածր համբերություն, լայն երկաթուղիներ, բայց նեղ հայացքներ։ Ծախսում ենք շատ, բայց ունենք քիչ, գնում ենք շատ, սակայն ուրախանում ենք քիչ։ Ունենք մեծ տներ, սակայն փոքր ընտանիքներ, լավագույն հարմարությունները, սակայն քիչ ժամանակ։

Մենք ունենք լավագույն կրթությունը, բայց քիչ խելամտություն, լավագույն գիտելիքները, սակայն վատ ենք կարողանում գնահատել իրավիճակը, շատ փորձագետներ ունենք, սակայն նույնքան շատ էլ՝ խնդիրներ, լավագույն բժշկությունը, բայց վատ առողջություն։

Խմում ենք չափազանց շատ, ծխում նույնպես շատ, ծախսում ենք չափից առավել անպատասխանատու ձևով, ծիծաղում ենք շատ քիչ, վարում շատ արագ, հեշտ ենք կատաղում, ուշ ենք քնում, չափազանց հոգնած ենք արթնանում, շատ քիչ ենք կարդում, շատ ենք հեռուստացույց դիտում ու շատ հազվադեպ ենք աղոթում։

Մեծացրել ենք մեր նկրտումները, սակայն կրճատել ենք արժեքները։

Խոսում ենք չափազանց շատ, սիրում շատ հազվադեպ ու ատում չափից դուրս հաճախ։

Գիտենք՝ ինչպես գոյատևել, բայց չգիտենք՝ ինչպես ապրել։

Մարդկային կյանքին տարիներ ենք ավելացնում, բայց տարիներին կյանք չենք ավելացնում։

Հասել ենք Լուսնին ու վերադարձել, սակայն դժվարությամբ ենք փողոցն անցնում ու նոր հարևանի հետ ծանոթանում։

Նվաճում ենք տիեզերական անսահմանությունը, բայց ոչ հոգեկանը։

Մեծ, բայց ոչ լավ գործեր ենք անում։

Մաքրում ենք օդը, սակայն աղտոտում ենք հոգին։

Մեզ ենք ենթարկել ատոմը, բայց ոչ մեր նախապաշարումները։

Գրում ենք շատ, բայց իմանում քիչ։

Պլանավորում ենք շատ, բայց քչին ենք հասնում։

Սովորել ենք շտապել, բայց չսպասել։

Ստեղծում ենք նոր համակարգիչներ, որոնք մեծաքանակ ինֆորմացիա են պահում, բայց ավելի ու ավելի քիչ ենք շփվում։

Սա արագ սննդի ու վատ մարսողության, մեծ մարդկանց ու փոքր հոգիների, արագ շահույթի ու բարդ փոխհարաբերությունների ժամանակաշրջան է։

Սա ընտանեկան շահույթների ու ամուսնալուծությունների թվի աճի շրջան է, գեղեցիկ տների ու քանդված ընտանեկան օջախների ժամանակաշրջան է։

Սա կարճ տարածությունների, մեկանգամյա տակդիրների, մեկանգամյա բարոյականության, մի գիշերվա կապերի, ավելորդ քաշի ու ամեն ինչ անող, մեզ գրգռող, հանգստացնող, սպանող հաբերի ժամանակաշրջան է։

Լիքը ցուցափեղկերի ու դատարկ պահեստների ժամանակաշրջան է։

Ժամանակաշրջան, երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ այս նամակը ձեզ հասնի, բայց միևնույն ժամանակ՝ թույլ են տալիս այն ջնջել կամ դրանով կիսվել։

  • Հիշեք, շատ ժամանակ հատկացրեք նրանց, ում սիրում եք, քանի որ նրանք հավերժ ձեզ հետ չեն լինելու։
  • Հիշեք, բարի խոսքեր ասեք նրանց, ովքեր ձեզ վարից վեր հիացմունքով են նայում, քանի որ այդ փոքրիկ էակը շուտով կմեծանա ու այլևս ձեր կողքին չի լինի։
  • Հիշեք ու ջերմորեն գրկեք մտերիմ մարդուն, քանի որ դա միակ գանձն է, որ կարող եք տալ ի սրտե, և այն ոչինչ չարժե։
  • Հիշեք ու ձեր սիրելիներին ասեք, որ սիրում եք նրանց, սակայն նախ իսկապես զգացեք այդ սերը։
  • Համբույրն ու գրկախառնությունները կարող են ուղղել ցանկացած անդուր բան, եթե ի սրտե են արվում։
  • Հիշեք ու միմյանց ձեռք բռնեք ու գնահատեք պահերը, երբ միասին եք, քանի որ մի օր այդ մարդն այլևս ձեր կողքին չի լինելու։
  • Սիրո համար ժամանակ գտեք, ժամանակ գտեք դիմելու համար ու ասելիքն ասելու հնարավորություն ունենալու համար։

Քանի որ կյանքը չի չափվում շնչել-արտաշնչելու քանակով, այլ այն պահերով, որոնցից շունչդ է կտրվում։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը