Պարզ թեստ, որը կօգնի բացահայտել ձեր բնավորության առանձնահատկությունները. ո՞ւմ կզիջեիք ձեր տեղը:
Երեխային: Հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում մարդկանց հետ, հատկապես կարողանում եք ընկերանալ երեխաների հետ: Բացի այդ՝ կարծում եք, որ հարկավոր է երեխաներին ճիշտ արժեքներ սովորեցնել դեռ վաղ հասակից, և ինքներդ եք օրինակ ծառայում:
Լիդեր եք, ով կարող է ոչ միայն կարևոր որոշումներ կայացնել և իր ետևից տանել ամբոխը, այլև օգնել կարիքավորներին: Պարզապես չեք կարողանում հանգիստ նայել՝ ինչպես են մարդիկ տառապում, հատկապես, երբ խոսքը երեխաների մասին է:
Հղի կնոջը: Միշտ քննադատական հայացքով եք գնահատում իրավիճակը, կարողանում եք ընտրել չարյաց փոքրագույնը: Ընդ որում, կարելի է ասել, որ թքած ունեք՝ ինչ են մարդիկ մտածում ձեր մասին:
Որոշումներ եք կայացնում, և ձեզ համար կարևոր չէ՝ ինչպես մյուսները կգնահատեն դրանք: Ուրիշի թելադրանքով ապրելը ձեզ համար չէ:
Մեծահասակ մարդուն: Հարգում եք մարդկանց, ովքեր շատ բաների միջով են անցել: Կարողանում եք սովորել սեփական սխալների վրա, ձեզ համար օրինակ են ծառայում մեծահասակները, ովքեր վառ ու հետաքրքիր կյանքով են ապրել:
Հստակ գիտակցում եք, որ դուք ևս ծերանալու եք և բախվելու միայնությանը: Զգուշանում եք փոփոխություններից և կարծում, որ հարկավոր է այնպես ապրել, որ հետագայում չամաչեք աննպատակ անցկացրած տարիների համար:
Նյութը onedio.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը