Երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո Արսենալը հաղթում է
Advertisement 1000 x 90

Երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո Արսենալը հաղթում է

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Բորնմութի» հետ:

Ունայ Էմերիի ֆուտբոլիստները հաղթանակ տարան 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Լերման, ով դարձավ ինքնագոլի հեղինակ:

Առաջին խաղակեսի վերջում  Կինգը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսում Պիեր-Էմերիկ Օբամեյանգը եզրափակեց Կոլաշինացի փոխանցումն ու հաղթանակ պարգևեց իր թիմին, որն առաջինն էր երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս խաղից հետո «Արսենալը» 27 միավորով 5-րդ տեղում է: «Բորնմութը» 20 միավորով 8-րդն է:

armsport.am