Վահրամ Թոքմաջյանը՝ իր աղմկահարույց գրառման մասին
Advertisement 1000 x 90

Վահրամ Թոքմաջյանը՝ իր աղմկահարույց գրառման մասին

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Վերջին՝ աղմուկ հանած գրառմանս հետ կապված, ես պարզեցի մի քանի բան.
Վոռկուտայի որոշ հայուհիներ, թերևս ներշնչված իրենց բնակավայրի անվանումից, պնդում էին, որ այդ ստատուսը գրել եմ 10000 դրամով:

Ավելի կառուցողական եղան Իդիոտվիլի ավտոմատավոր հայրենասերներից ոմանք, որոնք պնդեցին, որ ինձ առել է Քոչարյանը:

Երրորդ՝ հիմնական քափսլուքահայերի խումբը, չէր կարողանում կողմնորոշվել գնի շուրջ: Տատանվում էր 5000 դրամից(ինչն ինքին վիրավորական) մինչ այն, որ ինձ ավտո են նվիրել(ուր էր նման բախտ): Ստեղ տեսնում էին ՀՀԿ-ի հետքը:

Մեկ այլ խումբ, սրանց բնորոշումը դեռ կտան ապագայի հոգեբանները, պնդում էր, թե ուսուցիչն ո՞վ է, որ կարծիք հայտնի:

Դե էն մնացած՝ մանր մունր, դավաճան, աբիժնիկ, երկակի ծախված, մեր սրբին բան ես ասում՝ սրբապիղծ և այլ որակումներին չանդրադառնամ:
Ախր հեչ կրեատիվ չեք է: Հլը մտածեք: Օրինակ ես ձեր փոխարեն կգրեի, որ ալիևյան կլանի հետքն ու գործելաոճն եմ նկատում: Շուտ-շուտ Թբիլիսում եմ լինում, հենց էնտեղ էլ վեռբովկա են արել:

Հ. Գ. Շնորհակալություն էն մարդկանց, ովքեր պաշտպանում էին, բայց ասեմ ընկերներ: Մարտնչող տգիտության դեմ, որևէ դեղամիջոց չկա: Մի ցավացրեք Ձեր գլուխներն ամեն անիմաստ երևույթներին բան բացատրելու համար»:

Վերջին՝ աղմուկ հանած գրառմանս հետ կապված, ես պարզեցի մի քանի բան.Վոռկուտայի որոշ հայուհիներ, թերևս ներշնչված իրենց…

Gepostet von Vahram Toqmajyan am Sonntag, 25. November 2018