
Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լսում եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը…. Ասում են՝ առաջիկա 5 տարվա ընթացքում՝ առանց վիզայի ռեժիմ Եվրամիության հետ… Բայց, կներեք, նախկին իշխանությունը ասում էր՝ դա տեղի կունենա ոչ թե 5, այլ երկու տարի հետո՝ 2020-ին… «Համապատասխան ժամանակահատվածում ազատ վիզային ռեժիմ ունենալու ձևակերպումը հստակ նշված է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 14-րդ պարբերությունում։ Այս մասին հստակ ձևակերպումներ կան Ռիգայի և Բրյուսելի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրերում»,- նշեց Կարեն Նազարյանը և ընդգծեց, որ համաձայնագրում մասնավորապես նշված է, որ 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզայի ազատ ռեժիմ»…
Այսինքն՝ բացատրեք խնդրեմ՝ ոնց 5 տարում, երբ ձեզանից շատ առաջ արդեն նախատեսված էր, որ Հայաստանը 2 տարուց կունենա վիզայազերծ ռեժիմ Եվրամիության հետ…»:
https://www.facebook.com/armen.dulyan/posts/2116025705126113