Բուքմեյքերական «Տոտո» ընկերությունը սկսել է խաղադրույքներ կատարել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վրա։
Հաղթելու շանսերը, ըստ բուքմեյքերի, ամենաբարձրը գնահատվում են «Իմ քայլը» դաշինքի մոտ, ուստի խաղադրույքն ընդունվում է 1,001 գործակցով։ Երկրորդ տեղը մասնագետները տալիս են «Բարգավաճ Հայաստանին» (1,45 գործակից), իսկ երրորդ տեղը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը (2,4 գործակից)։
Ընկերության մասնագետների կանխատեսումներով՝ ՀՀԿ-ի գործակիցը 4,5 է, ՀՅԴ-ինն ու «Սասնա ծռերինը»՝ 20:
Չափազանց ցածր են գնահատվում «Մենք» դաշինքի, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Օրինաց երկրի» շանսերը, իսկ «Քրիստոնյա-ժողովրդավարական վերածնունդ» եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունների համար ընդհանրապես խաղադրույքներ չեն ընդունվում: