
«Hraparak.am»-ի տեղեկություններով, երեկ Խնձորեսկ գյուղում ծեծել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ Ըստ տեղեկության, վնասվել է քաղաքապետի քիթը։
Քաղաքապետը չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտնեց, որ Առուշ Առուշանյանը քարոզարշավով պայմանավորված, գտնվում է արձակուրդում, իսկ այս պահին հանդիպում է անցկացնում քաղաքացիների հետ. «Այո, երեկ նա եղել է Խնձորեսկում, հանդիպել է բնակիչների հետ…. Միջադեպի հետ կապված լուրերն ապատեղեկատվություն են»: