
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Boeing RC-135V ինքնաթիռը նոյեմբերի 26-ի առավոտյան թռել է Կրետե կղզու ավիաբազայից և ուղղություն վերցրել դեպի Սև ծովի ջրատարածք՝ Ղրիմի ափի մոտ: Այդ մասին հաղորդվում է «Ուկրաինական ռազմական պորտալ» կայքում:
«Կիևի ժամանակով 7:50-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Boeing RC-135V ինքնաթիռը՝ BASTE41 պայմանականչով թռել է Հունաստանի Կրետե կղզու … ավիաբազայից և ուղղություն վերցրել դեպի Սև ծովի ջրատարածք: Ժամը 8:30-ի դրությամբ այն գտնվում էր Բուլղարիայի օդային տարածությունում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պորտալի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Ղրիմի ծովեզերք: