Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքը

ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, ցուցադրել է Սպիտակ տան Սուրբծննդյան զարդարանքը, որը կատարվել է «հայրենասիրության ոգով»: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորմամբ տեսանյութը հրապարակված է Twitter-ում Մելանյայի և Սպիտակ տան օգտահաշիվներում: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ինտերիերի զարդարման մասին խոսվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: «Մելանյա Թրամփի կողմից զարդարված Սպիտակ տունը շողում է հայրենասիրության ոգով»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Սպիտակ տան յուրաքանչյուր սրահ զարդարված է որոշակի ոճով և նվիրված է առանձին մարդկանց կամ իրադարձությունների: Ընդ որում Սուրբծննդյան ինտերիերի գլխավոր գույներն են դարձել կարմիրը, կապույտը և ոսկեգույնը: Հայտարարության մեջ հավելվում է, որ դեկտեմբերի ընթացքում Սպիտակ տունը կանցկացնի ավելի քան 100 ընդունելություն և կդիմավորի 30 հազարից ավելի այցելուների: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղևնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում: Վեցմետրանոց ծառն, ավանդույթի համաձայն, բերել են ձիերով լծված կառքով: Սպիտակ տան մուտքի մոտ ԱՄՆ-ի նախագահը և առաջին տիկինը դիտել են եղևնին, որն իրականում բրգաձև սոճի է, ինչից հետո թույլատրել են այն կանգնեցնել:

 

 

 

Ծառը Վաշինգտոն է ժամանել Հյուսիսային Կարոլինայի նահանգից, որտեղ այն աճել է Լերի Սմիթի ագարակի լեռներում, ով դարձել է Սուրբ Ծննդյան տոնածառեր արտադրողների ազգային ասոցիացիայի մրցույթի հաղթող: Փորձագետները և գնորդներն ամեն տարի ընտրում են լավագույն արտադրողին, որին պատիվ և վիճակված պետության ղեկավարին ուղակելու Ծննդյան տոների եղեւնին: Ընտրված եղևնին կշռում է ավելի քան 350 կիլոգրամ, այն 25 տարեկան է:



Նման նյութեր