Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանության տեսչական մարմնից, խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ (բարձր ռիսկայնությամբ, պայմանավորված գործում են ՀՀ ներկրելու սահմանափակումներ՝ http://snund.am/?p=27692):