Շադեի իսկական անունը՝ Հելեն Ֆոլաշադե Ադու, 57 տարեկան է, ապրում է Լոնդոնում:
Ես ասես սարդինա լինեմ՝ աներևակայելի մեծ բերանով փոքրիկ ձուկ:
Պապս 7 կին է ունեցել: Բոլորը մտածել են, որ մնացած 6 ուզում են իրենց թունավորել:
Մանուկ հասակում երաժշտություն քիչ եմ լսել: Հայրս սիրում էր, մայրս՝ ոչ: Մորս հետ էի ապրում:
Մայրս հեռացել էր, քանի որ չկարողացավ հորս հետ ապրել: Բայց նրանք իրար շատ էին սիրում: Հարսանիքին հայրս նրան կարմիր վարդ էր նվիրել: Մայրս այդ վարդը երկար պահել էր: Իսկ երբ հայրս մահացավ, նա այդ պահած վարդը գերեզման դրեց, հորս հետ:
Երբ Նիգերիայից Անգլիա վերադարձանք, մայրս բուժքույր էր: Ոչ ոք չէր նկատում իմ մաշկի գույնը: Երեխաները ռասիստ չեն, դառնում են, շրջապատի և մշակույթի պատճառով:
Մեր գյուղից 2 տղա խնդրեցին իրենց խմբում երգել: Նրանց ազնիվ մղումը ինձ Շադե դարձրեց, քանի որ միշտ համարել եմ, որ երգել չգիտեմ:
Առաջին համբույրը 14 տարեկանում է եղել, գիշերային կինոսեանսի ժամանակ: Առաջին սեքսը ձեղնահարկում է եղել, ոչ մի բանով չի տպավորվել:
Անընդհատ մեկի հետ ապրելու գաղափարը գործնական չէ:
Ընդանրապես, լինել մեկի հետ, բարդ գործ է: Երբ մեկի համար մի բան եմ անում, ինձ համար տեղ չի մնում այս աշխարհում: Երբ մեկի հետ հեռախոսով խոսում եմ, ապա հնարավորություն չեմ ունենում մեկ ուրիշի հետ էլ խոսել: Իսկ դա լավ չէ…
Երբ բեմ ես դուրս գալիս, դա նույնն է, որ քեզ նետեն առյուծների վանդակը:
Երևի դեպրեսիվ աղջկա տպավորություն եմ թողնում, ով իր փղոսկրյա աշտարակի վերնամասից լաց է լինում:
Ես մի քիչ վհուկ եմ:
Երգերի մեջ հնչող տխրությունը դրական բան է: Տխրությունը արդեն քո մեջ է, իսկ դրանից կարելի է նաև երգի միջոցով ազատվել:
Երբ երգը արդեն պատրաստ է, այլևս իմը չէ: Երաժշտության իմաստը դա է: Այն պետք է մարդկանցը լինի:
Ուշացման տագնապը չես կարող համեմատել սպասումի տագնապի հետ:
Մայրը պետք է ուժեղ լինի: Եթե անգամ ուժեղ չես զգում քեզ, պետք է գոնե ձևացնել:
Մարմնիս միակ մասը, որի հանդեպ պահանջներ չունեմ՝ իմ հետույքն է:
Իմ Գրեմմին ես կոտրել եմ: Հեռախոսով վիճում էի մենեջերիս հետ և զայրույթից այն կոտրեցի…
Երբ 10 տարին մեկ ես դիսկ թողարկում, ապա այն չի կարող վատը լինել:
Ես հավատում եմ հոգիների գոյությանը: Ես մորս տանը ուրվական եմ տեսել: Անձև թռչող էակ էր:
Կուզեի, որ գերեզմանիս վրա գրված լիներ. «Եթե ուզում եք, կարող եք հենց այստեղ էլ պարել»:
esquire.ru