Չինաստանի ամենահարուստ մարդը կոմունիստ է գրվել
Advertisement 1000 x 90

Չինաստանի ամենահարուստ մարդը կոմունիստ է գրվել

Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, անդամագրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը: Այդ մասին հայտնել է «Ժենմին Ժիբաո» թերթը:

Թերթը հրապարակել է ՉԺՀ-ի այն հարյուր քաղաքացիների ցուցակը, որոնք առանձնահատուկ ավանդ են ներդրել երկրի զարգացման եւ բարեփոխումների եւ աշխարհի հետ ազատ գործակցության քաղաքականության իրականացման գործում: Նրանց թվում հայտնվել է Մա Յունը (չինական անունը՝ Ջեկ Մա): Թե հատկապես երբ է նա անդամագրվել կուսակցությանը, չի ճշտվում: Պետությունը նշել է նրա ավանդը տնտեսության զարգացման մեջ, մասնավորապես, էլեկտրոնային առեւտրական հարթակների, էլեկտրոնային վճարային համակարգերի եւ ամպային ծրագրավորման համար հիմքերի ստեղծման, լոգիստիկայի զարգացման, փոքր ու միջին բիզնեսի համար ենթակառուցվածքի ստեղծման գործում:

Բացի այդ, Ջեկ Ման ստացել է «Ցզյանսուի նահանգի՝ չինական յուրահատկությամբ սոցիալիզմի առաջնակարգ կառուցողի» պատվավոր կոչումը: Ջեկ Ման Alibaba Group ընկերության ղեկավարն է ու հիմնադիրը, որի մեջ մտնում է AliExpress ինտերնետ-խանութը: Ձեռնարկատիրոջ կարողությունը կազմում է մոտավորապես 39,6 միլիարդ դոլար: Նա Չինաստանի ամենահարուստ մարդն է: