
Ջեքի Չանի դուստրը՝ Էտա Ու Չժոլինն ամուսնացել է Կանադայի բնակչուհի Էնդի Օթոմի հետ: Այդ մասին վկայում են Instagram-ում երկու աղջիկների արած գրառումները: «Հոնկոնգ ենք վերադարձել որպես կին և կին»,- գրել է Օթոմը իր պոստում:
Զույգն ամուսնացել է Տորոնտոյում, ինչից հետո ուղեւորվել է Հոնկոնգ, որտեղ միասեռ ամուսնություներն արգելված են: Այս տարվա մայիսին Էտա Ու Չժոլինը հայտարարել էր, որ ինքը և իր զուգընկերուհին իբր ստիպված են եղել գիշերել կամրջի տակ այն պատճառով, որ իրենց ծնողները չեն ընդունել իրենց սեռական կողմնորոշումը: